Նորություններ

Ժողովրդական պաշտպանը հանդիպել է օկուպացիոն գծին հարակից Մեջվրիսխևի և Ախալուբանի գյուղերի բնակչության հետ

2025 թվականի մայիսի 29-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպեց Գորիի մունիցիպալիտետում, օկուպացիոն գծին հարակից Մեջվրիսխևի և Ախալուբանի գյուղերի բնակչության հետ։

Բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ, ցավոք, գյուղերում ենթակառուցվածքները դեռևս անմխիթար վիճակում են, իսկ տարբեր ծրագրերի, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է։ Շատ լուրջ մարտահրավեր է բնակչության, հիմնականում երիտասարդների, արտագաղթը իրենց բնակության վայրերից, ինչը երկրի համար սպառնալիք է ներկայացնում օկուպացիոն գծին հարակից տարածքների դատարկման հետ կապված։

«Անհրաժեշտ է, որ պետությունը հատուկ մոտեցում ցուցաբերի այս 83 գյուղերի նկատմամբ և անի ամեն ինչ, որպեսզի օկուպացիոն գծի երկայնքով ապրող բնակչությունը չնվազի, քանի որ որտեղ էլ որ լինենք, միշտ կա վտանգ, որ ինչ-որ մեկը կգա և կզբաղեցնի մեր տեղը», - ասել է Ժողովրդական պաշտպանը։ Ժողովրդական պաշտպանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում օկուպացիոն գծի երկայնքով ապրող Վրաստանի քաղաքացիների հետ և տեղեկացնում է ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանություններին, ինչպես նաև հանրությանը նրանց խնդիրների մասին։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)
OSZAR »